ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է պաշտպանել քաղցկեղից. oncology.am
European Heart Journal հրապարակել է Աստոնի համալսարանի գիտնականների կողմից իրականացված մեծածավալ հետազոտության արդյունքները, որոնք հայտնաբերել են օրգանիզմում բարձր խոլեսթերինի անսպասելի օգտակարությունը: Մասնավորապես, նրանք եկան այն եզրակացության, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը կանանց պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից:
«Ի տարբերություն այն կանանց, որոնց արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բնութագրվում է ցածր ցուցանիշներով, բարձր մակարդակի խոլեսթերին ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն ավելի ցածր է », — հայտարարել են գիտնականները՝ ամփոփելով 14 տարվա ընթացքում հավաքած տվյալները:
Գիտության մեջ նախկինում էլ են եղել տեղեկություններ այն մասին, որ խոլեսթերինի բարձր մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև կապ կա: Տվյալ հետազոտությունը մտադիր էր ստուգել այդ հարաբերության միտումը: Արդյունքում, հեղինակները համոզվեցին, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող կանայք ավելի քիչ են դիմել կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ:
Մասնագետներն ուսումնասիրել են 2000-2013թթ. ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում բուժվող մոտավորապես միլիոն հիվանդի տվյալները: Բժիշկներն առանձնացրել են 40 տարեկանն անց այն կանանց, ովքեր այդ ժամանակահատվածում այցելել են բժիշկներին, սակայն 2000 թվականին կրծքագեղձի քաղցկեղ չեն ունեցել: Այդ հիվանդներին բաժանել են երկու խմբի՝ բարձր խոլեսթերինով և ոչ բարձր խոլեսթերինով: 14 տարի անց, համեմատելով կանանց առողջական վիճակը, գիտնականները համոզվեցին՝ փորձի սկզբում բարձր խոլեսթերին ունեցող հիվանդների մոտ հետագայում կրծքագեղձի քաղցկեղն առավել քիչ է հանդիպել:
Կարդացեք նաև
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYuhsBou' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403